top of page

ՌԴ դո՞ւրս կգա ԵԱՀԿ ԽՎ-ից. Լավրովի պատասխանը

  • Armen Sukiasyan
  • Feb 14, 2024
  • 1 min read

Անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովից (ԵԱՀԿ ԽՎ) Ռուսաստանի դուրս գալը դեռ չի քննարկվել, սակայն հարցը «օդում կախված է», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկանում ենք vedomosti.ru-ից:


«Հարցը դեռ չի քննարկվել, բայց օդում կախված է։ Կհետևե՞ն մեզ մեր դաշնակիցները, դա այլ հարց է, և այստեղ, իհարկե, պետք է լիովին հաշվի առնել նրանց դիրքորոշումը»,- Պետդումայում կառավարության ժամին ասել է Լավրովը։


Փետրվարի 13-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ստորին պալատը և Դաշնության խորհուրդը փետրվարի 21-ին կայանալիք իրենց լիագումար նիստում կորոշեն կասեցնել Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին և հրաժարվել համապատասխան վճարումներից։ Դիրքորոշումը նախապես համաձայնեցված է Լավրովի հետ, ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

1/1959
bottom of page