top of page

Մոնիկա Բելուչին և Թիմ Բերթոնը՝ «Էմմի» մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

  • Armen Sukiasyan
  • Jan 16, 2024
  • 1 min read

Դերասանուհի Մոնիկա Բելուչին սիրելիի՝ ռեժիսոր Թիմ Բերթոնի հետ ներկա է գտնվել «Էմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել հունվարի 15-ին։ Vanity Fair Italy-ն հրապարակել է զույգի լուսանկարները։



59-ամյա Բելուչին միջոցառման համար ընտրել է դասական և լակոնիկ ոճ։ Դերասանուհին կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունել սպիտակ վերնաշապիկով, սև բաճկոնով և տաբատով։ Բելուչին, ինչպես միշտ, նախապատվություն է տվել վարսահարդարմանը և դիմահարդարմանը, որոնք ընդգծում էր նրա բնական գեղեցկությունը։



Մոնիկա Բելուչիի և Թիմ Բերթոնի սիրավեպի մասին լուրերը սկսել են շրջանառվել 2023 թվականի փետրվարին։ Ինչպես գրում է ֆրանսիական Paris Match թերթը, այն ժամանակ զույգը հանդիպում էր արդեն չորս ամիս։ Հունիսի վերջին դերասանուհին Elle France ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ հարաբերությունների մեջ է ռեժիսորի հետ։ Հոկտեմբերին Բելուչին և Բերթոնը որպես զույգ ներկայացան Հռոմի կինոփառատոնում։

bottom of page