top of page

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է 35-ԱՄՅԱԿԸ. «ԻՆՏԵՐԻ», «ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՒ ՀՖՖ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ

  • Armen Sukiasyan
  • Jan 21, 2024
  • 1 min read

Այսօր` հունվարի 21-ին, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի  «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը։

«Ինտերը», Երեւանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին տարեդարձի առթիվ։

Մխիթարյանը «Փյունիկի» սան է, կարիերայի ընթացքում խաղացել է «Մետալուրգ Դոնեցկում», «Շախտյոր Դոնեցկում»,  «Դորդմունտի Բորուսիայիում», «Մանչեսթեր Յունայթեդում»,  «Արսենալում», իտալական «Ռոմայում»։ Մխիթարյանը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։

«Հենո՜, դու մեզնից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»,-գրել է «Փյունիկը»:


1/1957
bottom of page