Փաշինյան․ «Ավտոստրադաները նաեւ մոտակա տների գներն են քցում, ես քանի որ կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»
- Armen Sukiasyan
- Jan 18, 2024
- 1 min read

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երեւանը շրջանցող ավտոճանապարհների կառուցման խնդրին, ասաց, որ ներդրումային կոմիտեի նիստում քննարկել են Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագիծը։ Փաշինյանն ասաց, որ Երեւանը բեռնաթափելու ծրագրերում ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա։ «Որեւէ նախագիծ իրագործելիս՝ մենք մի նպատակ չպետք է դնենք, հարակից նպատակներն երբեմն ավելի մեծ են եւ կարեւոր, հեռանկարային։ Քաղաքական ռիսկի պահ կա, բայց ոչինչ, չպետք է վախենանք։ Ասել ենք՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ պետք է ճանապարհային հանգույց ստեղծենք, պետք է գնանք ասենք՝ ժողովուրդ գնացինք ստեղծման ճանապարհով, տեխնիկատնտեսական հետազոտությունն ասեց՝ ավելի լավ է սա մի արեք, գնացեք Թբիլիսյան-Եղվարդ խճուղին արեք, Աբովյան-Ջրվեժ-Խարբերդ հատվածն արեք։ Կարծում եմ, որ սա գրագետ մոտեցում է, կարծում եմ, որ նույնիսկ քաղաքական ռիսկ էլ չկա, որովհետեւ մարդիկ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Փաշինյանը։



















