ՎՐԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
- Armen Sukiasyan
- Feb 9, 2024
- 1 min read

Երեկ՝ փետրվարի 8-ին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։
Կոբախիձեի թեկնածությանը և նրա ներկայացրած նախարարների կաբինետի օգտին քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 10-ը։ Նոր կառավարությանը վստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 150 ձայնից 76-ը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իրակլի Կոբախիձեին նշանակել է հանրապետության վարչապետ։
Ավելու ուշ այս մասին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմը։
«Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։



















