top of page

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԽԱՂԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ

  • Armen Sukiasyan
  • Feb 6, 2024
  • 1 min read

Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչ Ռոման Մոնարյովը հայտնել է, որ ակումբը հրաժարվել է հանդիպումներ անցկացնել ռուսական թիմերի հետ, որպեսզի բաց չթողնի ուկրաինական թիմերի հետ ընկերական խաղերը։

«Ուսումնամարզական հավաքի ավարտին ծրագրված խաղեր ունենք ուկրաինական թիմերի հետ։ 

Եթե ​​մենք հանդիպումներ անցկացնեինք ռուսների հետ, կարող էինք կորցնել նման մրցավեճեր անցկացնելու հնարավորությունը, ուստի չեղարկեցինք «Օրենբուրգ»-ի, «Կռիլյա Սովետով»-ի և «Խիմկի»-ի հետ հանդիպումները»,- Մոնարյովի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

Ուկրաինական թիմերից «Փյունիկը» նախատեսում է խաղալ «Շախտյոր»-ի, «Զորյա»-ի և «Ալեքսանդրիա»-ի հետ։




1/1959
bottom of page