top of page

Երեխաներից սովորելու շատ բան ունենք` առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը․ ՄԻՊ

  • Armen Sukiasyan
  • Feb 4, 2024
  • 1 min read

Երեխաներից սովորելու շատ բան ունենք` առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել Է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն, ինչն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից։

Պակաս առանցքային չէ մեկս մյուսին սեր ու մարդկային ջերմություն փոխանցելու և մեր օրինակով միջավայրը փոխելու կարևորությունը։

Ի վերջո, փոփոխություններն իրականություն են դառնում ոչ թե կարծիքների, այլ իրական օրինակ դառնալու շնորհիվ։

Իսկ երեխաներից սովորելու շատ բան ունենք` առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը»,-գրել է նա։

1/1958
bottom of page