top of page

Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց․ ոստիկանություն

  • Armen Sukiasyan
  • Jan 23, 2024
  • 1 min read

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2024 թ. փետրվարի 2-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

1/1957
bottom of page