top of page

ԲԴԽ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԴՊՐՈՑ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 10 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ.

  • Armen Sukiasyan
  • Feb 8, 2024
  • 1 min read

Դուք ուզում եք մեկին դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից՝ ամուսնանալով։ Պարզվում է, որ պարոն Թումանյանը դպրոցն ավարտել է 20 տարեկանում, բանակ զորակոչվելուց 1 տարի առաջ գրանցվել է ամուսնության ակտ, բոլոր փաստաթղթերով, կենսագրական բոլոր տվյալներով՝ դպրոց է ընդունվել 10 տարեկանում, ավարտել 20 տարեկանում, ամուսնացել 20 տարեկանում, և այլևս նրան բանակ չեն տարել: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանին:

«Ցանկանում եք ԲԴԽ անդամ դարձնել մի անձի, որը խնդրահարույց կենսագրությունից բացի իրավաբան-գիտնական չէ, ու այստեղ Սահմանադրության խախտում կա։ Խորհուրդ կտամ լավ մտածել Կարեն Թումանյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելուց առաջ»,- ասաց նա:



1/1958
bottom of page