top of page

«Հակոբի գրածը նողկալի է». Ռուբեն Մելիքյան

  • Armen Sukiasyan
  • Feb 6, 2024
  • 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր էջում երկար-բարակ ճամարտակել է՝ փորձելով պատասխանել Հանրային ռադիոյի տնօրենի երեկվա «կարմիր» հոդվածին։Ամփոփումը հետևյալն է՝ Հակոբը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք, հանձնվենք ու հրաժարվենք մեր ինքնությունից։Այդ գրվածքն ինքնին նողկալի է՝ սկզբից մինչև վերջ։ Բայց ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ։Ա՛յ սրիկա, 6 տարի առաջ Արցախը ծաղկուն պետություն էր։ Իրական էր։ Մերն էր։ Դո՛ւք այն դարձրեցիք անուրջ։ Էդքանից հետո՝ ո՞նց ա լեզուդ պտտվում խոսել «անուրջներից» հրաժարվելու մասին։ Հիշեցնում ես ծնողներին սպանելու համար դատվող այն մեղադրյալին, որ դատարանին խնդրում է իրեն մեղմ պատժել, որովհետև երկկողմանի ծնողազուրկ է»:

1/1958
bottom of page