ԷԴԳԱՐ ՍԵՒԻԿՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- Armen Sukiasyan
- Feb 4, 2024
- 1 min read

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Ֆերենցվարոշի» նորեկ Էդգար Սեւիկյանը նորամուտը նշեց Հունգարիայի առաջնությունում։
18-րդ տուրում «Ֆերենցվարոշը» հյուրընկալվեց «Կիշվարդային» եւ հաղթեց 3:1 հաշվով։
Սեւիկյանը պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ ավելացված երկրորդ րոպեին։
«Ֆերենցվարոշը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



















