top of page

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Փաշինյան

  • Armen Sukiasyan
  • Feb 11, 2024
  • 1 min read

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա խորացման. այս մասին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ցանկություն կա Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, դա դարձնել նպատակ:



«Դա խելամի՞տ է», - հետաքրքրվել է լրագրողը:



«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի», - ասել է Փաշինյանը:



Նշենք, որ հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր 21:50-ին:

1/1959
bottom of page