top of page

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն.

  • Armen Sukiasyan
  • Feb 3, 2024
  • 1 min read


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 4-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տասնմեկ սարկավագներ:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:


1/1958
bottom of page