ԲԱՅԴԵՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՄԵՌԱԾՆԵՐԻ ՀԵՏ Է ԽՈՍՈՒՄ
- Armen Sukiasyan
- Feb 6, 2024
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով հայտնի է իր շարադրանքի հետ կապված զավեշտալի միջադեպերով, լեզվի սայթաքոցն է թույլ տվել։
Նա հայտարարել է, որ 2021 թվականին G7-ի գագաթնաժողովում խոսել է Ֆրանսիայի նախկին նախագահ Միտերանի հետ, որն, ի դեպ, մահացել է 1996 թվականին։
Ավելին, ի սկզբանե նա որոշել է Միտերանին անվանել Գերմանիայի նախագահ, սակայն հետագայում ուղղել է իրեն։
«Իմ ընտրվելուց անմիջապես հետո ես գնացի G7-ի հանդիպմանը, ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների հետ հանդիպմանը: Դա Անգլիայի հարավում էր։ Ես նստեցի և ասացի. «Ամերիկան վերադարձավ»:
Եվ հետո Միտերանը Գերմանիայից, այսինքն՝ Ֆրանսիայից, նայեց ինձ և հարցրեց. «Եվ որքա՞ն ժամանակով եք վերադարձել», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում քարոզարշավի ժամանակ:



















