top of page

Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել այրվածքների ժամանակ․ իրազեկում է Առողջապահության նախարարությունը

  • Armen Sukiasyan
  • Jan 27, 2024
  • 1 min read

Առողջապահության նախարարության այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանն իրազեկում է․

Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։

Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։

Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:

Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:

Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահեն միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել:


1/1958
bottom of page