«Слово пацана»-ից հայտնի դերասանը ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում»
- Armen Sukiasyan
- Jan 26, 2024
- 1 min read

«Слово пацана. Кровь на асфальте» դերասան Նիկիտա Կոլոգրիվոյին մտցրել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազա։ Հայտնում է EADaily-ն:
Դերասանին տվյալների բազայում ընդգրկելու պատճառներն են՝ «հարձակում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», աջակցություն Ռուսաստանին, «Ուկրաինայի սահմանների միտումնավոր խախտում»՝ կապված «Черная весна» սերիալի Ղրիմում կատարված նկարահանումների հետ։
Դերասանը «սև ցուցակում» ներառվել է անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։ Նրա նախկին կնոջը ՝ դերասանուհի Ալեքսանդրինա Պիտիրիմովայի տվյալները ևս ներառել են ցուցակում։
Նշենք, որ դերասան Նիկիտա Կոլոգրիվոն «Слово пацана. Кровь на асфальте» սերիալում ներկայացել է Կոլիայի դերը:



















