Համացանցի հետ դարձյալ խնդիրներ կան. ո՞րն է պատճառը
- Armen Sukiasyan
- Jan 24, 2024
- 1 min read

Արդեն երկրորդ օրն է՝ ՀՀ-ում ինտերնետ կապը դանդաղում, երբեմն լրիվությամբ անջատվում է․ գրեթե բոլոր հեռահաղորդակցման ընկերությունների մոտ նույն խնդիրն է։
Երեկ «Յուքոմ» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ։ Տեղեկություն փոխանցեցին, որ խնդիրներ այսօր չեն նկատվել, սակայն որոշ բաժանորդներ կրկին բողոքում են կապի խնդրից։
Այս պահին նկատվող խնդիրը հիմնականում «Ռոստելեկոմ» ընկերության մոտ է, կապն այնքան վատ է, որ օպերատորներին նույնիսկ զանգ չի գնում, և քաղաքացիները չեն կարողանում ճշտել, թե ինչ է կատարվում:
«Team»-ից էլ տեղեկացրեցին, որ Վրաստանի տարածքում տեխնիկական խնդիր կա, սակայն այլընտրանքային կապուղու շնորհիվ բաժանորդները որոշ սահամանափակումերով, բայց կարողանում են միանալ ցանցին։
«Արագության սահմանափակումներ կան, կապը դանդաղել է, բայց մեր բաժանորդները կապ ունեն»,- հավաստիացրեցին «Team»-ից։
Այդուհանդերձ, գրեթե բոլոր օպերատորների բաժանորդները շարունակում են բողոքել ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներից:



















