Հանրային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել. Երևանի քաղաքապետարան
- Armen Sukiasyan
- Jan 24, 2024
- 1 min read

Տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի քաղաքացիներ, ծրագրային թարմացումներով պայմանավորված հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի նույնականացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։
Հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։



















