top of page

Սպասվում են ինտենսիվ տեղումներ

  • Armen Sukiasyan
  • Jan 23, 2024
  • 1 min read

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Երևան քաղաքում`Հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում


Հանրապետության տարածքում`Հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին ամենուրեք` ձյան տեսքով։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 22-23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում


Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 13.6°C (1963թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան -18.0°C (1964թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան -3.2°C

1/1957
bottom of page