top of page

Ֆիլիպ Կիրկորովը «Դիմակ» շոուի նոր եթերաշրջանում կմնա ժյուրիի նախագահի կարգավիճակում

  • Armen Sukiasyan
  • Feb 10, 2024
  • 1 min read

Ֆիլիպ Կիրկորովը НТВ հեռուստաալիքի «Դիմակ» շոուի նոր եթերաշրջանում կմնա ժյուրիի նախագահի կարգավիճակում: Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղում անելով։

Նախագծի հինգերորդ եթերաշրջանում շոուի հեղինակները որոշել են չհրաժարվել Կիրկորովի մասնակցությունից։ Ժյուրիի կազմում կլինեն նաև երգչուհի Վալերիան, հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն, շոումեն Թիմուր Ռոդրիգեսը և այլք:

Նշենք, որ Կիրկորովը մասնակցել է բլոգեր Անաստասիա Իվլեեւայի սկանդալային «մերկ» երեկույթին, որից հետո արտիստները ստիպված են եղել ներողություն խնդրել երկրպագուներից և կորցրել են որոշ պայմանագրեր։ 

1/1958
bottom of page