top of page

Ռոբերտ Դե Նիրոն աներեւակայելի երջանիկ տեսք ունի իր փոքրիկ դստեր՝ Ջիայի հետ լուսանկարում

  • Armen Sukiasyan
  • Feb 8, 2024
  • 1 min read

Ռոբերտ Դե Նիրոն աներեւակայելի երջանիկ տեսք ունի իր փոքրիկ դստեր՝ Ջիայի հետ լուսանկարում։ Հոլիվուդի 80-ամյա լեգենդն իր 10 ամսական դստեր հետ լուսանկար է հրապարակել։


People-ի հետ զրույցում նա նշել է, որ Ջիան այս տարիքում իրեն շատ է նման։ Եվ երբ համեմատում ենք նրան փոքրիկ Դե Նիրոյի մանկության լուսանկարների հետ, նմանությունն անհերքելի է։


Թեեւ ոմանք քննադատում են Դե Նիրոյին եւ այլ «տարեց» հայրերին, այդ թվում՝ Ալ Պաչինոյին, որ այդքան մեծ տարիքւմ երեխաներ են ունեցել, դերասանը որոշել է վայելել այն «ուրախությունը», որը նրան բերում է իր դուստրը: «Նա այնքան պաշտելի փոքրիկ է: Այնքան սիրունիկ»,- ասել է նա,-«Երբ նայում եմ նրան, ամեն ինչ անհետանում է: Այնպես որ, հենց այս պահին նրա հետ լինելը մեծ ուրախություն եւ թեթեւացում է»: Նա հավելել է, որ իր մյուս երեխաները, նաեւ թոռները շատ են սիրում փոքրիկին։

Դե Նիրոն Ջիայի մոր՝ Թիֆանի Չենի հետ սկսեց հանդիպել 2018 թ-ին՝ իր երկրորդ կնոջից՝ Գրեյս Հայթաուերից բաժանվելուց հետո: Նրանք ծանոթացել էին ավելի վաղ՝ 2015 թվականին, երբ Չենը, որը մարտարվեստի ուսուցիչ է, փոքրիկ դերով հանդես եկավ «The Intern» կատակերգության մեջ։ Այնուամենայնիվ, Ռոբերտն ու Թիֆանին միայն 2021 թվականին առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առաջ: Զույգը զարմանալիորեն զուսպ է եղել եւ, գրեթե, ոչինչ չի բացահայտել իրենց հարաբերությունների մասին: Ամենայն հավանականությամբ, Դե Նիրոն հույս ուներ խուսափել իր վերջին ամուսնալուծությանը հաջորդած հրապարակայնությունից:


Երբ անցած մայիսին դերասանը հայտարարեց, որ դուստր է ունեցել, նա, նույնիսկ, չբարձրաձայնեց, թե ով է նրա մայրը։


1/1957
bottom of page