top of page

Ստիպել են ինձ, որ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ․ Նարինե Հայրապետյան

  • Armen Sukiasyan
  • Jan 29, 2024
  • 1 min read

Իրավապահ մարմիններին իրեն առևանգելու մասին  հաղորդում, ապա նաև ցուցմունք տված Նարինե Հայրապետյանը, ով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է, տեսաուղերձով դիմել է իր ընկերներին և  գործընկերներին։

Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։

Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասում է նա տեսանյութում։

Նա մանրամասնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցնում է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։

«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասել նա։

1/1958
bottom of page