ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՂԱԶԱԽԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՑ
- Armen Sukiasyan
- Jan 19, 2024
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Աստանայից»:
«Շնորհակալություն «Աստանա»-ին այս երկու տարիների համար։ Հպարտ եմ ու երջանիկ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալություն եմ հայտնում խաղընկերներիս, մարզիչներին ու բժշկական անձնակազմին։ Շնորհակալ եմ չեմպիոնության ու եվրագավաթների համար»,-ասել է Հովհաննիսյանը:



















