top of page

«Ես վախենում էի անշարժանալուց». 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է, թե ինչու 4 ամիս չէր կարողանում քայլել

  • Jul 27
  • 1 min read


Ալլա Պուգաչովան և նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ներկա էին Յուրմալայում անցկացվող «Հանդիպում» փառատոնին։ 

Ալլա Պուգաչովան ամեն ջանք գործադրում է մասնակցելու հանրային միջոցառումներին, որպեսզի ցրի իր վատառողջության մասին բազմաթիվ լուրերը։ Նրա վերջին հանրային ելույթը տեղի է ունեցել Յուրմալայում։ Գրում է StarHit-ը։


Երգչուհին վերջերս հայտարարեց իր ելույթներից վերջնականապես հեռանալու մասին և հանրությանը ներկայացավ ձեռնափայտով։ Ալլա Պուգաչովան երեկոյի ժամանակ առաջին անգամ խոսել է ստացած վնասվածքի՝ կոնքի կոտրվածքի մասին։ Նրա խոսքով՝ վախենում էր, որ երբեք չի ապաքինվի ու չի կարողանա քայլել։

«Ես չորս ամիս անշարժացած էի կոնքի կոտրվածքի պատճառով։ Շատ դժվար էր։ Ես կարող էի վեց ամիս պառկած մնալ», - նշել է նա։


«Բայց հետո ինչ-որ մեկը եկավ և ասաց, որ ամեն ինչ կախված է ինձնից։ Եվ ես դանդաղ սկսեցի նորից ոտքի կանգնել։ Չնայած ցավին, սկսեցի քայլել ձեռնափայտով։ Եվ հիմա դեռ ցավոտ է, բայց ես դանդաղ քայլում եմ», - անկեղծացել է Պուգաչովան։

Նա խոստովանել է, որ վախենում էր կաթվածահար լինելուց և հաշմանդամ դառնալուց։ «Ինձ համար ամեն ինչ շատ դժվար էր, բայց ես ինձ հավաքեցի»։ 

 
 
1/2287
bottom of page