Կարծում ենք՝ այս հուշագիրն իր ուրույն դերը կունենա և կօգնի մեզ՝ առաջ մղելու մեր օրակարգը. Միրզոյանը՝ Սլովենիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսին

Մենք հասցրել ենք ունենալ բավականին բովանդակալից քննարկումներ։ Հարգելի ներկաներ, անդրադառնալով Հայաստանի և Սլովենիայի մինչև երկկողմ օրակարգի հարուստ խճանկարին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, ունեցել և այսօր դեռ կշարունակենք մեր քննարկումները, Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:
«Գոհունակությամբ ենք արձանագրում երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և քիչ առաջ մեր կողմից ստորագրված քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիրը: Կարծում ենք, որ մեր երկկողմ ընդլայնվող, աճող օրակարգի մեջ այս հուշագիրն իր ուրույն դերը կունենա և կօգնի մեզ՝ առաջ մղելու մեր օրակարգը։
Անկեղծորեն ուրախ եմ արձանագրել, որ կան մի շարք կոնկրետ ուղղություններ, ծրագրեր, որտեղ մենք արդեն ունենք բավականին հաջողված փորձ և մեր այսօրվա քննարկումները ցույց են տալիս՝ երկուստեք ունենք պատրաստակամություն և նվիրում այդ օրակարգին»,-նշել է նա:
Միրզոյանն ընդգծել է, որ այդ հաջողված փորձի վրա առաջ են մղելու օրակարգեր՝ մի շարք ուղղություններով. տնտեսություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, արդարադատություն, նորարարություն, զբոսաշրջություն:
«Այս բոլոր ոլորտներում սպասվում են նոր նախաձեռնություններ»-հավելել է ԱԳՄԱ նախարարը:



















