top of page

Ուզում եմ տեսնել ուժեղագույնի հաղթանակը. Մովսիսյանը՝ ՌԴ Գավաթի եզրափակչի մասին

  • May 17
  • 1 min read


Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսվել է Ռուսաստանի Գավաթի եզրափակչի վերաբերյալ իր սպասելիքներով։

Վճռորոշ խաղում, որը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, տիտղոսի համար կպայքարեն հայ հարձակվողի նախկին թիմերը։

​«Ես հավասարապես սիրում եմ երկու ակումբներն էլ և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում։ Գիտեմ, որ «Կրասնոդարը» պարտվել է նախորդ եզրափակչում, բայց այս անգամ պարզապես ցանկանում եմ գեղեցիկ ֆուտբոլ վայելել և տեսնել ուժեղագույնի հաղթանակը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

​Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարն» այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը»՝ չորրորդ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկու թիմերն էլ պահպանում են մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը ևս մեկ աստիճանով բարելավելու տեսական հնարավորությունները։

​Ավելի վաղ Յուրա Մովսիսյանն անդրադարձել էր նաև այն հարցին, թե որ թիմն էր առավել արժանի նվաճելու ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը։

 
 
bottom of page