top of page

Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն Մարուքյան

  • May 20
  • 1 min read


«Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի, և նույն պրոդուկտը տարիներ շարունակ վաճառվել է ժողովրդին, մինչդեռ հասարակությունը շարունակում է սպասել իրական քաղաքական և իրավական գնահատականների»,- Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան:



ԼՀԿ-ն քարոզարշավի հեթական օրը մեկնարկեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ բացօթյա կարճ փոդքասթի ձևաչափով։



«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է արյան», - հայտարարեց Կարպիս Փաշոյանը անցկացված զրույցի ընթացքում։



Փաշոյանի խոսքով՝ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել արտաքին ցուցադրական ժեստերով, քանի դեռ քաղաքացին շարունակում է բախվել նվաստացման, բռնության և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության։ Նա ընդգծեց, որ այլևս երբեք ՀՀ քաղաքացու արյունը չպետք է թափվի քաղաքական իշխանությունը պահելու համար։

 
 
bottom of page