Հորդառատ անձրև հանրապետությունում․ փրկարարները հեռացրել են մոտ 27 տոննա ջուր
14 hours ago
1 min read

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով կատարել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27տ ջուր, միևնույն ժամանակ, իրականացրել են հերթապահություն՝ մինչ կոմունալ ծառայությունների մոտենալը։



















