Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել
- Armen Sukiasyan
- Feb 21, 2025
- 1 min read

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Տիրանայում 91։70 հաշվով հաղթանակ է տարել Ալբանիայի հավաքականի նկատմամբ։
Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը 84:79 հաշվով կրկին առավելության էր հասել Ալբանիայի ընտրանու նկատմամբ։



















