top of page

Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբայրը մահացել է հիվանդանոցում՝ հրազենային վնասվածքից

  • May 17
  • 1 min read


Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը՝ գործարար Այդըն Չավուշօղլուն, մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում, հայտնում է Haberturk-ը։

Հաղորդվում է, որ գործարար Այդըն Չավուշօղլուն՝ Մևլութ Չավուշօղլուի և «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուի եղբայրը, որը մայիսի 5-ին Ալանիայում իր գրասենյակում հայտնաբերվել էր հրազենային վիրավորումով, այսօր մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում։

52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն Անթալիայի Ալանիայի շրջանում իր գրասենյակում հրազենային վիրավորումով էր հայտնաբերվել և վիրահատությունից հետո տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

 
 
bottom of page