top of page

Եթե ինչ-որ բան մեր երկրին օգուտ տա, ապա ոչինչ ինձ չի կաշկանդի՝ ոչ Ռուսաստանի հայտարարությունները, ոչ Ռուսաստանի հետ իմ ունեցած լավ կապերը․ Սամվել Կարապետյան

  • May 7
  • 1 min read


Ես չէի ուզենա այդ օրենքը կանգնեցնել, բայց վստահ եմ, որ այդ օրենքը մեզ հեռու չի տանելու, ոչ ոք մեզ Եվրոպայում չի սպասում, չկա գոնե մեկ երկիր, որ Եվրամիության հետ սահման չունի, և դարձել է Եվրամիության անդամ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք իշխանության գալուց հետո կչեղարկի խորհրդարանի ընդունած օրենքը, որով նախանշվում է Հայաստանի շարժումը դեպի Եվրամիության անդամակցություն:

«Ես նույնիսկ Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի, նա միայն խոսում է Եվրամիության մասին, իսկ ես ժամանակին՝ հարգելով շատ կարևոր հարցեր, որը համապատասխանել է ինձ ու իմ ընտանիքին, գնացել ու ստացել եմ անձնագիրը, իսկ իրենք կարող է վիզա ստանալու համար տարիներով պայքարեն: Մենք շարունակելու ենք երգել, պարել Եվրամիության հետ, ինչքան դա հնարավոր է, մինչև դա խաթարի մեր երկրի բալանսը տարածաշրջանային երկրների հետ:

Եթե ինչ-որ բան մեր երկրի գլխին բերի փորձանք, մենք դա չենք անի, եթե օգուտ տա՝ ոչ մի բան ինձ չի կաշկանդի, ոչ Ռուսաստանի հայտարարությունները, ոչ Ռուսաստանի հետ իմ ունեցած լավ կապերը: Ես շատ հեշտ խոսելու եմ Թրամփի հետ, Ռուսաստանի հետ, Ալիևի հետ՝ ոչ կատարողի լեզվով, մենք ենք կորցրել տարածքները, պայքարելու ենք, բայց բանակցություններով»,- նշել է նա:

 
 
1/2291
bottom of page