top of page

Ինչ է կատարվել Էջմիածնում. ովքեր են կրակոցների հեղինակները

  • 20 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի գլխավոր հրապարակում՝ առաջացնելով լարվածություն և անհանգստություն քաղաքացիների շրջանում։



ՆԳՆ-ից հայտնում են, որ ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության ուժերը։ Օպերատիվ գործողությունների արդյունքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ անձի, ով առնչություն ունի կրակոցների հետ։Պաշտոնական տվյալներով՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեև սկզբում լրատվամիջոցներով տարածվել էին նաև վիրավորների մասին տեղեկություններ։


Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ կատարվածի հանգամանքները այս պահին քննվում են իրավապահ մարմինների կողմից։


Հատկանշական է, որ կրակոցները հնչել են ցերեկային ժամերի, հոգևոր քաղաքի կենտրոնում, ինչը հատկապես մտահոգիչ է։

Միևնույն ժամանակ նկատենք, որ այսօր ոստիկանության զգալի ուժեր ներգրավված են Երևանում՝ հավաքների վերահսկման գործին, մի մասն էլ վարչապետի ուրախ ավտոբուսն է հսկում, ուստի ամենևին պատահական չեն նման միջադեպերը։



 
 
1/2079
bottom of page