top of page

Վարժական հավաքները պшտժի ու շանտшժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ Տիգրան Աբրահամյան

  • 16 hours ago
  • 1 min read


Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի։

Լռության օրով ողջ ուժային համակարգը իշխանական քարոզչական գծի սպասարկման մեջ է՝ հաղորդագրությունների տարափով։

Կլինի՞ ես մի 20 հոգու փոխարեն վարժական հավաքի գնամ, միայն թե այս շրիշակի մակարդակի շահարկումներին վերջ տրվի։

Վարժական հավաքի մասնակիցներն իրենց արդեն կալանավորի կարգավիճակում են զգում»,- գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Դատախազությունը հայտարարել էր, որ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ։

 
 
1/2172
bottom of page