top of page

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆԻ ՔՆՆԻՉԸ ԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼԵԼ Է ԻՐ ԴԵՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

  • Armen Sukiasyan
  • Nov 12, 2024
  • 1 min read

Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն խորհուրդ ակումբի նախագահ, ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանը դիմում-բողոք է հղել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խարատրյանին, վարչապետի աշխատակազմին եւ ԱԺ պետարավական հարցերի հանձնաժողովին՝ ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի «ապօրինի և անհարգալից գործողությունների»։



Նախկինում Թորոսյանը բողոք է հղել նշված քննիչի դեմ, ապա երբ իր բողոքը վերադարձրել են նույն քննիչին՝ ում դեմ նա բողոքել է, երկրորդ բողոքն է գրել, շեշտելով, որ խախտվել են «մի շարք իրավական նորմեր»։ Սակայն այս անգամ «տիկին քննիչից» մի զարմանալի «ժողովրդավարական» պատասխան է ստացել․


«Հայտնում եմ, որ Ձեզ հետ 2024 թվականի նոյեմբերի 8-ին թղթակցությունը դադարեցվել է»։


Ռուբեն Թորոսյանը Սասուն Խաչատրյանին ուղղված նամակում, որի պատճեն ուղարկվել է նաեւ «Հրապարակին» նշում է․


«Այսինքն, կարճ ասած, մեծարգո քննիչն արգելել է, որ այլևս իր դեմ բողոք ներկայացնենք Ձեզ, սակայն չի նշել՝

1. մեր ո՞ր գրությանն է պատասխանում /մենք ուղղակի գուշակում ենք, որ վերջինը կլինի/,

2. իրավական ո՞ր նորմի հիմքով է առաջնորդվում,

3. ո՞վ է որոշում ընդունել և ինչու՞ կամ ու՞ր է այդ որոշումն ՝ ի՞նչու չի կցվում,

4. իրավական ո՞ր նորմն է «թղթակցություն» վերջույթ սահմանում,

5. ինչո՞ւ հարգալից ոճով չի դիմում, մասնավորապես, Ձեր դուր կգա եթե դիմենք այսպես․ Սասուն Խաչատրյանին և վերջ»։


Ռուբեն Թորոսյանը կոչ է արել․ «Խնդրում ենք հնարավորինս հարգանքով մոտենալ ՀՀ օրենսդրությանը և նրա ժողովրդավարական ձգտումներին, այդ թվում, Ձեր գլխավորած կառույցի գործունեությանը, որը հայաստանցիս ստեղծել է կոռուպցիայի դեմ պայքարն առավել նպատակասլաց դարձնելու և ժողովրդավարական արժեքներ տարածելու համար։ Եվ հենց այդ կապակցությամբ, խնդրում ենք պարզաբանումներ տալ վերը բերված հարցերին և, իհարկե, միջոցներ ձեռնարկել արմատախիլ անելու նման, մեղմ ասած, անհարգալից ոճը ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեում»։



bottom of page