top of page

Ծաղկաձորում «Mercedes»-ը բախվել է Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներ

  • 10 hours ago
  • 1 min read


Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, որը լցված է եղել ճանապարհի երթևեկելի գոտում, և «Mercedes»-ի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ կան անչափահասներ։

 
 
bottom of page