top of page

«Վիլյառեալի» նախկին հարձակվող Մարիո Գոնսալեսը համալրել է «Նոայի» կազմը

  • Jun 26
  • 1 min read

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» հայտարարել է հերթական նոր տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է իսպանացի հարձակվող Մարիո Գոնսալեսը։

Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, 30-ամյա փորձառու ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել երևանյան թիմի հետ։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Գոնսալեսը հասցրել է հանդես գալ մի շարք հայտնի ակումբներում, որոնց թվում են իսպանական «Վիլյառեալը», «Սպորտինգ Խիխոնն» ու «Բուրգոսը», պորտուգալական «Բրագան», ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսը», լեհական «Լեխ Պոզնանը» և բելգիական «Լյովենը»։

«Բազեների» կազմում իսպանացի հարձակվողը կկրի 9 համարի խաղաշապիկը։

 
 
bottom of page