Եթե պարզվի, որ առաջարկվող փոփոխությունները հակասահմանադրական են՝ մենք իրավիճակը բարելավելու փոխարեն հակառակ էֆեկտը կունենանք. Ղահրամանյան

«Մեր խմբակցության դիրքորոշումն է, որ չշտապենք, որովհետև կարևորագույն օրենսդրական փոփոխություններին է վերաբերում այս փաթեթը»,- Աժմարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողվում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ առաջարկելով հաշվի առնել, որ փաթեթով Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները համաչափության և որոշակիության խնդիր են առաջացնում։
Նա ելույթ ունեցավ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ։
Ղահրամանյանը հայտնեց, որ նապտակահարմար են համարում հետաձգել օրենսդրական փաթեթը և ստանալ միջազգային խորհրդատվական կարծիք՝ օրինակ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։
Որպես օրինակ Ղահրամանյանը բերեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու խմբակցության նախաձեռնած օրինագիծը, որը մշակելիս հանդիպեսլ են ԵՄ պատասխանատու մարմնի ներկայացուցիչների և դեսպանների հետ։
«Մեր դիրքորոշումն է հետաձգել օրինագիծը և ստանալ միջազգային խորհրդատվական կարծիք, որովհետև եթե, օրինակ, Վենետիկի հանձնաժողովն արձանագրի, որ Քերական օրենսգրքի փոփոխությունների մասով որոշակիության խնդիր կա, ապա այն կնշանակի, որ առաջարկվող փոփոխությունները հակասահմանադրական են և մենք իրավիճակը բարելավելու փոխարեն հակառակ էֆեկտը կունենանք»,- ամփոփեց Ղահրամանյանը։



















