Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. վերածվել է մոխրակույտի
- Armen Sukiasyan
- Feb 21, 2025
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Աահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հարութ Փարսյանը:
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հդեհի պատճառը, պարզվում է:



















