top of page

Մահվան ելքով վրաերթ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

  • Armen Sukiasyan
  • Mar 3, 2025
  • 1 min read

Մարտի 3-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ Աշնակ գյուղի խաչմերուկում, «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով հայտնվել է ձորակում և տեղում մահացել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


1/1949
bottom of page