top of page

Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո

  • Aug 13
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում հիշատակեց փաստը, որ իշխող կուսակցության քաղաքականության հետևանքով  ունեցել ենք բազմաթիվ զոհեր, նաև՝ իր ազգական սանիկի։

Նիստը նախագահող  Հայկ Կոնջորյանն ասաց, որ այլևս նման ելույթ չունենա, այլապես Ղազարյանին «կէվակուցնեն» ԱԺ-ից։ Դրանից հետո Ղազարյանը դուրս եկավ դահլիճից, որին հետևեցին ՔՊ-ական պատգամավորները։

Վեճը շարունակվեց միջանցքում և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փորձեց հանդարտեցնել կողմերին։

Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանը սուր ելույթ ունեցավ, որին հաջորդեցին ՔՊ-ական պատգամավորների որակումները։

 
 
1/2286
bottom of page