top of page

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

  • Jul 13
  • 1 min read


«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:

Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

 
 
1/2287
bottom of page