top of page

Առեղծվածային uպшնություն Երևանում. Տակնուվրա եղած բնակարանում գտել են տանտիրուհու դին

  • 3 hours ago
  • 1 min read


Ապրիլի 9-ին առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։



Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 



Ժամանել են նաև Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։



Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանը։



Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։



Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը և քննչական կոմիտեի փորձաքրեագետները։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։



Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հաղորդվում։

 
 
bottom of page