top of page

Ստամբուլում սրճարանի այցելուները բարձր երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ և դուրս են վազել փողոց

  • Apr 27
  • 1 min read


Ստամբուլի Սուլթանգազի շրջանում սրճարանի այցելուները խուճապահար դուրս են վազել փողոց՝ վախենալով երկրաշարժից, սակայն նրանց վախի պատճառը եղել է կողքով անցնող մեքենայի հզոր աուդիոհամակարգը։ Այս մասին հայտնել է Birgün պորտալը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Պորտալի հրապարակած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են հանգիստ սեղանի խաղ խաղացող տղամարդիկ հանկարծ նայում շուրջը եւ խուճապահար դուրս վազում հաստատությունից՝ դռների մեջ փոքրիկ խցանում առաջացնելով:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

 
 
1/2291
bottom of page