top of page

Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու նա գլխավորած պատվիրակությունն Աղվերանում են

  • Apr 29
  • 1 min read


24News-ի տեղեկություններով, այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում։

News.am-ի թղթակցի հաղորդմամբ ՝ Աղվերանի Apricot Hotels & Resort-ի հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում:

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան։

Մինչ այս պահը ոչ ՀՀ ԱԳՆ-ից, ոչ կառավարությունից որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել ադրբեջանական պատվիրակության այցի մասին։ 

 
 
1/2291
bottom of page