Վաշինգտոնում Չարլզ III թագավորի՝ ԱՄՆ այցի նախաշեմին սխալմամբ Բրիտանիայի դրոշների փոխարեն տեղադրել են Ավստրալիայի դրոշները
- Apr 25
- 1 min read

Վաշինգտոնի իշխանությունները Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցի նախաշեմին Սպիտակ տան մոտակայքում բրիտանական դրոշների փոխարեն փակցրել են ավստրալական դրոշները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
«Կոլումբիայի շրջանը սխալմամբ Սպիտակ տան մոտակայքում մի շարք ավստրալական դրոշներ է փակցրել բրիտանական դրոշների փոխարեն՝ Չարլզ թագավորի ԱՄՆ այցի նախաշեմին»,- գրում է գործակալությունը։
Ըստ այդ տվյալների՝ 15 ավստրալական դրոշ կարճ ժամանակով կախված են եղել Սպիտակ տան մոտ, որից հետո դրանք փոխարինվել են բրիտանականով։ Թագավորի այցի կապակցությամբ քաղաքում ընդհանուր առմամբ տեղադրվել է ավելի քան 230 դրոշ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պետական այցը ԱՄՆ նախատեսված է ապրիլի 27-30-ը։



















