top of page

Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան

  • Apr 27
  • 1 min read


«Այսօր՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, Հայաստանի բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից»,- Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց նաև, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։

«Այդ  12 կիլոմետրը՝ Հայաստանի և Ադրբեջանի  սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները  ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների, ինքնաձիգների պահունակները  պայուսակների եջ դրած»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ առաջիկայում կշարունակեն ու տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։

«Մենք օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը, վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք։

Սրանով Հայաստանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման  օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասաց Փաշինյանը։ 

 
 
1/2291
bottom of page