«Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում

Այս գիշեր կհանձնվի համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակներից մեկը՝ «Ոսկե գնդակը»՝ 2026 թվականի արդյունքներով։ France Football ամսագրի հիմնադրած մրցանակի 70-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնում։
Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Այս տարի «Ոսկե գնդակը» նշում է հիմնադրման 70-ամյակը։ Լոնդոնում մրցանակաբաշխության անցկացումը դիտարկվում է նաև որպես հարգանքի տուրք անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի հիշատակին, որը 1956 թվականին դարձել էր մրցանակի առաջին դափնեկիրը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի տղամարդկանց անվանակարգում առաջադրվել է 30 թեկնածու։ Ցանկում ընդգրկվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Հարի Քեյնը, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։ Արդեն երրորդ տարին անընդմեջ թեկնածուների ցանկում չկա պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։
«Ոսկե գնդակ»-2026-ի հավակնորդների ամբողջական ցանկը՝
Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»)
Պաու Կուբարսի («Բարսելոնա»)
Մարկ Կուկուրելյա («Չելսի»)
Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
Լուիս Դիաս («Բավարիա»)
Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Գաբրիել Մագալյանես («Արսենալ»)
Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
Հարի Քեյն («Բավարիա»)
Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
Լամին Յամալ («Բարսելոնա»)
Սադիո Մանե («Ալ-Նասր»)
Մարկինյոս (ՊՍԺ)
Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
Նունու Մենդեշ (ՊՍԺ)
Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
Ժոաու Նևեշ (ՊՍԺ)
Մայքլ Օլիսե («Բավարիա»)
Վիլյամ Պաչո (ՊՍԺ)
Խուլիան Կինյոնես («Ալ-Կադսիա»)
Դեկլան Ռայս («Արսենալ»)
Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ)
Ուիլյամ Սալիբա («Արսենալ»)
Ֆերան Տորես («Բարսելոնա»)
Դայո Ուպամեկանո («Բավարիա»)
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
Վիտինյա (ՊՍԺ)
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր էր դարձել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։



















