Ստեփանավանում փրկարարները կանխել են ռուս կնոջ ինքնաuպանության փորձը
- Aug 7
- 1 min read

Այսօր Ստեփանավան քաղաքում կանխվել է կնոջ ինքնասպանության փորձը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մի կին Ստեփանավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի Բալայանի անվան կամրջից, պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով։
Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվություն և գրագետ աշխատանք, կարողանում են կանխել կնոջ ծայրահեղ քայլը, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ նրան տեղափոխում են ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը, ում փրկել են փրկարարները, ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։



















