top of page

Օրերս պարզ դարձավ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն Ադրբեջանի իշխանությունների համար. Վարդևանյան

  • Jul 18
  • 1 min read


«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Նա շարունակել է. «2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օրերս պարզ դարձավ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանությունների համար:

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում, ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և պետք է աննահանջ ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

 
 
1/2287
bottom of page