top of page

Քանի դայակ ունի Քիմ Քարդաշյանը՝ չորս երեխաների խնամքի համար

Oct 5
1 min read


Քիմ Քարդաշյանը չորս երեխաների խնամքի հարցում օգնություն է ստանում հինգ դայակից։ SKIMS-ի հիմնադիրը նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ունի չորս երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Սալմը։Այս մասին գրում է The Sun-ը։

Քիմը պատմել է, թե ինչպես է կազմակերպում երեխաների խնամքը։ Նրա խոսքով՝ դայակներից մեկը մշտապես հերթապահում է, իսկ մյուս չորսը աշխատում են հերթափոխով։

Չնայած օգնությանը՝ Քիմը նշել է, որ ինքն է ամեն օր երեխաներին դպրոց տանում և դպրոցից տուն բերում։

«Կարծում եմ՝ խիստ ծնող չեմ։ Ես շատ համբերատար եմ, սիրում եմ երեխաներիս։ Նրանցից բոլորը կարող են քնել իմ անկողնում, երբ ցանկանան, բացի այդ ամեն գիշեր երեխաներիս հետ գրքեր եմ կարդում»,- ասել է Քարդաշյանը։

 
 
1/2383
bottom of page